AM EN RU

Սկիզբ » Մեր մասին

Մեր մասին

Մեր ընկերությունը հանդիսանում է  աշխարհի լավագույն արտադրողների մանկական  ապրանքատեսակների ներմուծող և դիստրիբյուտոր: Ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականի փետրվարին, և սկզբից ի վեր բացվել է առաջին մասնագիտացված «ՊԻԿՈԼԻՆՈ» խանութ-սրահը: Մեկ տարի անց բացվեց նաև երկրորդ խանութ սրահը, 2007-ի հուլիսի 1-ին երրորդ, իսկ արդեն 2010 թ-ին իր դռները բացեց արդեն թվով չորրորդ խանութ-սրահը, որը ամենամեծն է տարածաշրջանում: Այսօր ՊԻԿՈԼԻՆՈ խանութների ցանցը հանդիսանում է ամենամեծը Հայսստանում`առաջարկելով լայն տեսականի հարմարավետ և ընդարձակ վաճառասրահներ:

Ի սկզբանե մենք սկսել ենք համագործակցել իտալական ընկերությունների հետ, ինչպիսին են Pali, Baby Italia, Baby Idea: Խանութ-սրահների քանակի ավելացման հետ մեկտեղ մենք ձեռք բերեցինք պաշտոնական ներկայացուցչի իրավունք  և սկսեցինք համագործակցել Baby Expert, Italbaby, Picci, Brevi, Tigex, Quercetti, Clementoni, Bontempi, Smoby, Ecoiffier, Majorette ընկերությունների հետ:

2008թ–ին  պաշտոնական ներկայացուցիչ լինելով սկսեցինք ներմուծել լայն ճանաչում ունեցող ընկերությունների ապրանքներ` Miss Blumarine – հագուստ աղջիկների համար և Iceberg – հագուստ, կոշիկ և աքսեսուարներ աղջիկների և տղաների համար:

Սկսած 2009 թվականից նաև համագործակցում ենք և հանդիսանում ենք Dorel ընկերության պաշտոնական ներկայացուցիչ , որը ներկայացնում է Quinny և Maxi-Cosi ապրանքանիշերը: Maxi-Cosi-ն աշխարհի լավագույն ավտոմեքենաների համար նախատեսված մանկական նստատեղեր և մանկական սայլակներ արտադրողն է հանդիսանում: Dorel ընկերության հետ համագործակցությունը շարունակվեց նաև 2010թ-ին, մենք սկսեցինք ներկայացնել նաև Bebe Confort, Safety 1st, Baby Art և Hoppop ապրանքնաիշերը:

2011թ-ին կարևորագույն իրադարձություն դարձավ իտալական հայտնի Roccobarocco Kids ապրանքանիշի հետ համագործակցությունը, որը ներկայացնեւմ է հագուստ 1-16 տարեկան երեխաների համար, ինչպես նաև ամերիկյան Juicy Couture ապրանքանիշի հետ, որը ներկայացնոմ է հագուստ 0-14 տարեկան աղջիկների համար:

Մեծ կարևորություն ունի ֆրանսիական խաղալիքներ արտադրող Meccano ընկերության հետ համագործակցությունը, որը առաջարկում է պլաստմասե և մետաղական կոնստրուկտորներ 2-88 տարեկանների համար:

Մոտ ապագայում մեր խանոևթ-սրահններում կներկայացնենք նաև մանկական փափուկ խաղալիքներ և փայտե երաժշտական գործիքներ արտադրող իտալական Trudi ընկերության ապրանքատեսականին: Ինչպես նաև մանկական ներքնակներ` ավստրիական լավագույն արտադրող Traumland ընկերության կողմից:

ՊԻԿՈԼԻՆՈ-ն առաջարկում է միայն լավագույն արտադրանք և միայն աշխարհահռչակ արտադրողներից: Մեր խանութ-սրահներում ներկայացված խաղալիքները, մանկական կահույքը, հագուստը և պարագաները համապատասխանում են եվրոպական բոլոր չափանիշներին և պատրաստված են էկոլոգիապես ամենաբարձր որակի նյութերից` ապահովելով առավելագույն հարմարավետություն և անվտանգություն բոլոր տարիքի երեխաների և նրանց ծնողների համար: Գնումներ կատարելը մեզ մոտ ոչ միայն շահավետ է և հարմարավետ, այլ` հաճելի և գրավիչ: